Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը:
«Գաղտնիք չէ, որ գործող վարչախումբը գենետիկ ատելություն ունի Հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների նկատմամբ։ Տիրան Խաչատրյանին ներկայացվող մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներին, մինչդեռ նրան հերոսի կոչում շնորհվել է հենց 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության ու ռազմական արժանիքների համար։
Այս հաշվեհարդարի միջոցով գործող վարչախումբը նախ՝ ցանկանում է պայմանավորված պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունն իր վրայից գցել հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների վրա, երկրորդ՝ ձգտում է չեզոքացնել մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչներին և թուլացնել պետության դիմադրողականությունը՝ իր գործընկեր Բաքվի բռնապետական վարչախմբին առաջիկայում կատարելիք նոր զիջումներին ընդառաջ։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է գործող վարչախմբի կողմից քաղաքական հետապնդման այս դրսևորումը, պահանջում անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին և դադարեցնել նրա դեմ կեղծ մեղադրանքներով հարուցված քրեական գործը», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։