Փոխարժեքներ
06 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վերջերս դարձյալ դաշտ է նետվում ու շահարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ «Մեղրու հանձնման» կամ «փոխանակման»՝ բազմիցս չարչրկված թեման: Այն շահարկելով՝ վերջին շրջանում առավել հաճախ աչքի է ընկնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ում, ի միջի այլոց, ժամանակին նշանակել և ազատել էր Ռոբերտ Քոչարյանը:
Թեև այս բազմաչարչար հարցին փաստաթղթերով և հիմնավորումներով պատասխաններ տրվել են, այնուամենայնիվ թեման շարունակում են շրջանառության մեջ մտցնել:
Yerevan.Today-ը Արամ Սարգսյանի՝ «Մեղրին հանձնելու» մասին հերթական հարցազրույցի շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին:
Միկոյանը հարցազրույցին ծանոթ չէր, դիտելուց հետո Yerevan.Today-ին փոխանցել է հետևյալը.
«Ծանոթացա ձեր նշած սուբյեկտի հերթական ցնդաբանությանը: Ավելի համոզվեցի, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ամենաճիշտ քայլերից մեկը այդ քաղաքական պատահականությանը վարչապետի աթոռից հեռացնելն է եղել: Քի Վեսթի փաստաթղթի մասին նախագահ Քոչարյանն իր գրքում հանգամանորեն գրել է, և այդ փաստաթղթով ոչ միայն որևէ «Մեղրի» չէր տրվում Ադրբեջնին, այլև Արցախը միանում էր Հայաստանին: Ի դեպ, այդ փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Հեյդար Ալիևը:
Օրինաչափ է, որ հայ իրականության ամենահայտնի քաղաքական մառոդյորն իր հնարած կեղծիքները պատմելիս հղում է անում բազմաթիվ մահացած մարդկանց:
Այդ հարցազրույցում ամենաուշագրավը դրա մատանին էր. վստահ եմ՝ այդ մատանու ականջօղերն էլ ունի. ճիշտ կանի՝ կրի, ավելի դիտարժան կլինի»:
Պարոն Միկոյանի խոսքով, «Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման, կատարյալ սուտ լինելով հանդերձ, վաղուց արդեն հետաքրքիր էլ չէ, ուստի գոյություն չունեցած բաների շուրջ մտավարժանքներին ծաղրելուց բացի այլ արձագանքի իմաստ չի տեսնում: