|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 3-ին հանդիպել է շրջանային գործկոմների և Մինսկի քաղաքային գործկոմի նախագահների հետ։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։
«Ոչ մի դեպքում չպետք է խախտվի ընտրական օրենսդրությունը։ Անկեղծ ասած, դա մեզ ընդհանրապես պետք չէ։ Պետք է այս ժամանակը արժանապատվորեն անցկացնենք, որպեսզի առաջին հերթին արտասահմանից մեզ վրա ամենտեսակի աղբ չթափվի։ Նաև ներսում, որպեսզի չփչացնենք մարդկանց տրամադրությունը։ Ընտրությունները պետք է տոնի նման լինեն։ Մեզ պետք չէ ամերիկյան շոու, որտեղ կրակում են ականջին կամ գլխին։ Մեզ պետք է, որ այս ընտրություններն անցկացվեն արժանապատվորեն, այլ ոչ թե հերթական անգամ մեզ քննադատության ենթարկեն»,- ասել է նա։