|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 2-ին «Երիտասարդ լեյբորիստների» նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունենալու:
«Ալիևի ռեժիմը փորձում է ճեղքում մտցնել վրաց և ադրբեջանցի ժողովուրդների միջև, դրա վառ օրինակն է Անապատի վանքի (Դավիդ Գարեջի) տարածքի փակումը և վրաց հավատացյալների` վանական համալիր մուտք գործելու արգելքը: Ադրբեջանական կողմը նաև ավելացրել է սահմանապահների թիվը, եթե նախկինում 2 մարդ էր կանգնում, այժմ նրանց թիվը հասել է 18-ի:
Այս ամենը տեղի է ունենում քրիստոնեական մեծ տոնի` Սուրբ Զատկին զուգընթաց:
Նրանց քայլերը համարում ենք աղետալի: Լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ցույց է կազմակերպում Ադրբեջանի դեսպանատան մոտ հինգշաբթի` մայիսի 2-ին` 15:00-ին: Հասցեն`Վախթանգ Գորգասալի 4:
Մենք չենք համակերպվի օկուպացիային ոչ Ռուսաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից»,- նշում է aliq.ge կայքը` հղում անելով հայտարարությանը: