|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց:
Վրաստանի հայ համայնքից ստացած հաղորդագրության համաձայն` ակցիայի հարյուրավոր մասնակիցները Թուրքիայից պահանջում էին ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրագործած Ցեղասպանությունը: 1915-23թթ. Ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին միացան Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հասարակական կազմակերպությունները:
Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության համար, նաև կոչ արեցին Վրաստանի իշխանություններին` հարգել երկրի` ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը: