կարևոր
1105 դիտում, 2 օր առաջ - 2025-01-02 22:53
Հասարակություն

Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը

Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը

Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով և ազդարարվում է Փրկչի հրաշափառ Սուրբ Ծնունդը։

Արագածոտնի թեմը, հունվարի 5-ին հրավիրում է մասնակցելու Ճրագալույցի Սուրբ Պատարագի և միասին ազդարարելու Փրկչի Ծննդյան բերկրալի Ավետիսը։

Սաղմոսավանք վանական համալիր-ժամը 17:00

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց- ժամը 17:00

Արուճի Սուրբ Աստվածածին- ժամը 18:00

Ապարանի Սուրբ Խաչ- ժամը 17։00

Ապարանի Սուրբ Աստվածածին- ժամը 17։00

Արագածի Սուրբ Աստվածածին- ժամը 17։00

Աշտարակի Սուրբ Մարիանե- ժամը 17:00

Աշտարակի Սուրբ Սարգիս- ժամը 17։00

Բյուրականի Սուրբ Հովհաննես- ժամը 17։00

Ղազարավանի Սուրբ Նարեկ - ժամը 16։00

Թալինի Սուրբ Աստվածածին- ժամը 18։00

Տեղերի Սուրբ Աստվածածին վանք- ժամը 17։00

Կոշի Սուրբ Գևորգ- ժամը 17։00

Կարբիի Սուրբ Աստվածածին-ժամը 17։00

Հովհաննավանք վանական համալիր- ժամը 17։00

Մաստարայի Սուրբ Հովհաննես- 17։00

Մուղնու Սուրբ Գևորգ- ժամը 16։30

Ոսկեվազի Սուրբ Հովհաննես- ժամը 17։00

Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս- ժամը 17։00

Ծաղկահովիտ- ժամը 16:30

Լուսագյուղի Սուրբ Աստվածածին-ժամը 17:00

Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից վառված լույս են տանում իրենց ընտանիքներ, որպես Աստվածային լույսի խորհրդանիշ և օրհնություն։