կարևոր
5302 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-28 18:27
Քաղաքական

Թուրք-ադրբեջանցիների ցույց Թբիլիսիում՝ հայ համանքի ցույցին զուգահեռ

Թուրք-ադրբեջանցիների ցույց Թբիլիսիում՝ հայ համանքի ցույցին զուգահեռ

Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը ՖԲ իր էջում տեղեկացնում է․

«Տեղեկացնեմ, որ այսօր Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց մեր անցկացրած ցույցին զուգահեռ կայացավ ևս մեկ ցույց` Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների նախաձեռնությամբ, որոնք, իմ տեղեկություններով, շրջանից կազմակերպված բերեցին մի խումբ ժողովուրդ ցույցի վայր։

Ինչպես ծրագրել էինք, այնպես էլ կայացավ ցույցը, ներկայացրեցինք մեր պահանջը, ուսանողները կարդացին Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ուղերձը միջոցառման մասնակիցներին և կարդացին անգլերեն լեզվով դիմումը, որը նամակի տեսքով փոխանցելու ենք վաղը Եվրամիության ներկայացուցչին։

Ցույցին ներկա էին բավականին շատ ոստիկանություն, որոնք ապահովում էին ցույցի անվտանգությունը ենթադրյալ սադրանքներից»։

Հիշեցնենք, որ Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը ցույց էր կազմակերպել Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց՝ հստակ պահանջներով, որի ժամանակ հրապարակել են Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ուղերձը։