|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Իշխանությունը կազմել է ցուցակներ և պարտության իր պատասխանատվությունը փորձում է բարդել այլոց վրա՝ թիրախավորելով պատերազմով անցած զինվորականներին»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: