Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վառելիքի թանկացման դեմ ակցիայի մասնակիցները Թբիլիսիի Հանրապետության հրապարակով երեկ շարժվել են դեպի խորհրդարանի շենք։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Բողոք վառելիքի գների դեմ», «Ոչ կյանքի թանկացմանը», «Դուրս եկեք, դուրս եկեք»։
Ցուցարարները վարորդներին կոչ են անում կանգնեցնել իրենց մեքենաները ճանապարհին, ինչի հետևանքով Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունը ժամանակավորապես արգելափակված է եղել։ Ակցիայի մասնակիցներին միացել են նաեւ տարբեր ընկերությունների առաքիչներ։
Ակցիայի երկու հիմնական պահանջներն են վառելիքի ակցիզային հարկի վերացումը և ԱԱՀ-ի տեղափոխումը լողացող ռեժիմի, ինչը, ըստ ցուցարարների, կնվազեցնի վառելիքը 80-90 թեթրիով։
Բացի այդ, ակցիայի կազմակերպիչները պահանջում են, որպեսզի համապատասխան իրավասու անձինք հանդիպեն ու նախաձեռնող խումբ կազմեն, հակառակ դեպքում հայտարարում են մշտական գործողությունների մասին։