|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար։ Այս մասին ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը հայտարարել են Պետդեպարտամենտից։
«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել», - ասված էր պատասխանի մեջ։