կարևոր
865 դիտում, 1 օր առաջ - 2025-01-05 03:34
Իրավական

Տիրան Խաչատրյանը  կալանավորվեց երկու ամսով

Տիրան Խաչատրյանը  կալանավորվեց երկու ամսով

Տիրան Խաչատրյանը  կալանավորվեց երկու ամսով. այս մասին հայտնում է Yerkir.am-ի թղթակիցն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից, որտեղ քիչ առաջ ավարտվեց ժամեր շարունակ ընթացող դատական նիստը։ 

Քիչ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանը նաև հայտնեց, որ տեսակցությունը թույլատրվում է միայն փաստաբանների և հարազատների համար։ Նա նաև հավելեց, որ կալանքի որոշումը բողոքարկելու են օրենքով սահմանված կարգով։

Հավելենք, որ Հայաստանի ազգային հերոս, գեներալ Տիրան Խաչատրյանին կալանքի որոշում տվող դատավորը  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի համախոհ Արամ Սարգսյանի մտերիմ, մինչ դատավոր նշանակվելը  նույն կուսակցության անդամ հանդիսացած Մասիս Մելքոնյանն է։
 

Հիշեցնենք, որ  առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: