Փոխարժեքներ
05 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չեխիան վերսկսել է Սիրիայում իր դեսպանատան գործունեությունը, որի դիվանագիտական անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է Դամասկոսից 2024 թվականի դեկտեմբերի 8-ին ստեղծված իրավիճակի պատճառով Չեխիայի դիվանագիտական առաքելությունը ներկայացնում է նաև ԱՄՆ-ի և ԵՄ երկրների շահերը այս մասին հաղորդում է CTK գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին։
«Մենք վերսկսել ենք մեր դեսպանատան (Սիրիայում) գործունեությունը Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին։ Վերջին կրիտիկական օրերին (2024թ. դեկտեմբերին) մենք ստիպված եղանք ամբողջությամբ փակել և նույնիսկ տարհանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը», - մեջբերում է գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ Սիրիա են ժամանել դեսպանատան տեխնիկական աշխատակիցները, որոնք պատասխանատու են անվտանգության համար, ինչպես նաև ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարը, որը զբաղվում է Սիրիայում ամերիկացի քաղաքացիների գտնվելու հետ կապված հարցերով, քանի որ Չեխիան այստեղ ներկայացնում է նաև ԱՄՆ-ի և ԵՄ երկրների շահերը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: Դեկտեմբերի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայում ռազմական և պաշտպանական օբյեկտների վրա։ Բանակը հատել է սահմանը և գրավել բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում։ Նեթանյահուն ասել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում մինչև 1967 թ.։ Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը։ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զինադադարի և զորքերի բաժանման մասին։ 1974 թվականին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։