Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Past.am-ը գրում է.
Գործարար Կարեն Հակոբյանի փաստաբանական խումբն ուշագրավ հայտարարություն տարածեց 2024 թվականի դեկտեմբերի 30-ին: Փաստորեն Կարեն Հակոբյանի փաստաբանները նոյեմբերի 21-ին բողոքարկելով կալանքի երկարաձգման որոշումը, հստակ շարադրելով դրա անթույլատրելիությունը, մինչ օրս սպասում են Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը: Վերաքննիչ դատարանը երկու անգամ հետաձգել է որոշման կայացումը:
Մասնավորապես երկրորդ անգամ դեկտեմբերի 30-ին Դատարանը կրկին հետաձգեց որոշման կայացումը, այն նշանակելով հունվարի 9-ին բանավոր ընթացակարգով: Առավել ուշագրավ է, որ կոնկրետ այս գործով 2024 թվականի սեպտեմբերի 20-ից ներկայացվել էին ևս թվով երեք կալանքի միջնորդություններ, սակայն 2024 թվականի դեկտեմբերի 20-ից այլևս որևէ այլ անձ բացի Կարեն Հակոբյանից կալանավորված չէ: Այս իրավիճակում անհասկանալի է ինչն է պատճառը, որ միայն հենց գործարար Կ. Հակոբյանն է շարունակում մնալ կալանավորված, երբ վերջինիս մեղադրանքը համեմատությամբ այլ մեղադրյալների էականորեն ավելի նվազ է:
Ըստ որոշ տեղեկությունների նախապատրաստվում է նաև Եվրոպական դատարան գանգատի ներկայացումը, որում հստակ շարադրվելու են Կարեն Հակոբյանի նկատմամբ տարբերակված մոտեցումների և դատավարական մի շարք խախտումների հիմքերը:
Հենց նման իրավիճակներում է, որ և մասնագետները և Եվրոպական դատարանը կալանքը գնահատում են որպես` պատիժ, ինչը կոպտագույն իրավունքի խախտում է: