Փոխարժեքներ
05 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.71 |
EUR | ⚊ | € 409.96 |
RUB | ⚊ | ₽ 3.9979 |
GBP | ⚊ | £ 492.87 |
GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում ռուսական 6 մարզերի օդային տարածքում ոչնչացրել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«10 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի, 4-ական՝ Օրյոլի և Ռոստովի տարածքներում, 2-ը՝ Բելգորոդի և 1-ական՝ Վոլգոգրադի և Լիպեցկի մարզերի տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Բելգորոդի մարզպետն իր հերթին հայտնել է, որ Յասնիե Զորի գյուղում ԱԹՍ-ի հարձակման ժամանակ տղամարդ է վիրավորվել:
«Ծանր վիճակում գտնվող տղամարդուն, որը ստացել է ականապայթյունային վնասվածք և վիրավորում ոտքի շրջանում, շտապօգնության բրիգադը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», - գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։