Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիան պետք է օգտվի ստեղծված իրավիճակից և դառնա Եվրոպայի հիմնական գազային հանգույցը, ասել է Ալթուղ Կարաթաշը։ Նա նշել է չորս առավելություններ, որոնք Թուրքիան ստացել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը դադարեցնելուց հետո, գրում է finance.mail.ru-ն։
Ուկրաինայով ռուսական գազի տարանցման դադարեցումից հետո Թուրքիան դարձավ գործնականում միակ ցամաքային ճանապարհը, որով գազը կարող էր հասնել Եվրոպա։ Այս մասին թուրքական Milliyet պարբերականին հայտնել է Թուրքիայի Անկախ արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի (MÜSİAD) խորհրդի անդամ, Vat Energy-ի գործադիր տնօրեն Ալթուղ Կարաթաշը։
«Այստեղ կարելի է խոսել Թուրքիայի չորս տարբեր հաղթանակների մասին»,- նշել է Քարաթաշը և անվանել դրանք։
Նրա խոսքով, առաջին՝ այժմ Թուրքիան գազատարների առումով միակ գազային ճանապարհն է դեպի Եվրոպա։
«Այլ կապեր չեն մնացել, Ռուսաստանի հետ բոլոր գծերը փակ են»:
Երկրորդ, դա Թուրքիային մղում է դեպի էներգետիկ կենտրոն դառնալու: «Այն փաստը, որ Թուրքիան էներգետիկ հանգույց է, նշանակում է, որ Թուրքիան մասնաբաժին է ստանում էներգառեսուրսից»:
Երրորդ՝ երկրի միջով անցնող յուրաքանչյուր ֆիզիկական խողովակաշար մեծացնում է Թուրքիայի քաղաքական հզորությունն ու կայունությունը։
Չորրորդ, Թուրքիան կարող է նաև ստեղծել էներգակիրների առևտրի բորսա, ինչը նշանակում է, որ Թուրքիան կդառնա գնագոյացնող երկիր:
«Սա նշանակում է, որ մենք խոսք ունենք էներգետիկ շուկայում»:
Հիշեցնենք՝ Ուկրաինական խողովակաշարային համակարգով ռուսական գազի տարանցման համար 2019 թվականին կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին։ 2025 թվականի հունվարի 1-ին ժամը 8:00-ին «Գազպրոմը» հայտարարեց մատակարարումների դադարեցման մասին։