|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր ժամը 07:45-ից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Օդանավակայանը ժամանակավորապես ավիաչվերթեր չի ընդունում և չի ուղարկում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի տեղեկության` Երևան-Սանկտ Պետերբուրգ թռիչքները գիշերը և լուսադեմին կայացել են։ 2 թռիչք նախատեսված է երեկոյան։