|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Դատարանը, անտեսելով ծանրակշիռ փաստերը, մերժեց իմ միջնորդությունը»,-այս մասին դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց Գագիկ Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը։
Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ժամանակ Գագիկ Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը միջնորդեց դատարանին Գագիկ Սարգսյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք, գրավոր երաշխավորություն և մինչև 2 մլն դրամի սահմաններում գրավ։