|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են ԴԺՀ-ի Գորլովկա բնակելի թաղամասը, ինչի հետևանքով վիրավորվել է 9 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Գորլովկայի 9 խաղաղ բնակիչ վիրավորվել է «Կոմսոմոլեց» բնակելի տների գնդակոծության հետևանքով», - ասվում է քաղաքապետի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածուխի արդյունահանման ձեռնարկությունները:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։