կարևոր
916 դիտում, 2 օր առաջ - 2025-01-03 19:40
Աշխարհ

Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը. Իրանի ԶՈՒ հրամանատար

Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը. Իրանի ԶՈՒ հրամանատար

Իրանի Զինված ուժերի հրամանատարը, հայտարարելով, որ թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը, ասել է, որ դիմադրությունը գաղափարախոսություն, մտածողություն և մշակույթ է, որը ոչ միայն չի թուլացել, այլև «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունից հետո ավելի է հզորացել, ընդլայնվել ու խորացել», հայտնում է IRNA-ն։

Գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հայտարարել է. «Թշնամիները փորձում են ներշնչել, թե դիմադրությունը թուլացել է: Այդ լուրերը տարածողները և դրանց հավատացողները դա անում են, քանի որ դիմադրությունը համարում են ինչ-որ մեխանիզմ, որը կարելի է կոտրել: Բայց դա այդպես չէ»:

Իրանի Զինված ուժերի հրամանատարն ընդգծել է. «Դիմադրությունը գաղափարախոսություն է, մտածողություն և մշակույթ, և այդ մշակույթը ոչ միայն չի թուլանում և չի թուլացել, այլև «Ալ Աքսայի փոթորիկ» գործողության պահից դարձել է ավելի ուժեղ, ավելի լայն, ավելի խորը, և մենք դրա բազմաթիվ հաստատումներ ենք տեսնում աշխարհի և տարածաշրջանի մարդկանց տրամադրությունների մեջ»:

Մուսավին շարունակել է՝ հայտարարելով, որ թշնամիները սխալվում են, երբ փորձում են նսեմացնել Իրանի ռազմական հզորությունը. «Մեր ռազմական հզորությունը դեռ լիովին չի բացահայտված, և մենք ցուցադրել ենք մեր հնարավորությունների սոսկ մի մասը։ Շատ բան անհայտ է մնում մեր թշնամիների համար, և մեր բոլոր խաղաքարտերը բացելու պատճառ չկա: Մենք ցուցադրել ենք անօդաչուների միայն մեկ ստորգետնյա բազա, և մինչ այժմ ոչ ոք չի կարողացել գտնել այն»:

Իրանի զինված ուժերի հրամանատարն ասել է. «Մենք դեռ չենք խաղում այս պինգ-պոնգ խաղը, որտեղ պետք է ցույց տանք մեր ուժերի միայն մի մասը։ Եթե ​​մենք որոշենք խաղալ այս խաղը, ապա աշխարհը կտեսնի Իրանի իրական հզորությունը։ Նպատակը, որ փորձում են սերմանել, կեղծ է ու սխալ»։

Մուսավին, հայտարարելով, որ դիմադրությունը բաց չի թողնի իսրայելական ռեժիմին և նրա կողմնակիցներին, հավելել է. «Ուղին, որ սիոնիզմն ընտրել է իր գոյատևման համար, փակուղային է։ Սպանությունների, հանցագործությունների, մանկասպանության, անարդարության և մարդկային բոլոր արժեքների անտեսման ուղին պատմության մեջ երբեք այլ բանի չի հանգեցրել, քան կործանման: Այդ ուղին և այդ վարքագիծը անկումից բացի այլ ապագա չունեն»։