|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բրիտանական լրատվամիջոցները, վկայակոչելով General SVR անանուն հեռագրային ալիքը, հաղորդում են, որ դեկտեմբերի վերջին Մոսկվայում մահափորձ է իրականացվել Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ Ասադի դեմ։ Ասադը բողոքել է պահակներին վատ ինքնազգացողության և շնչառության հետ կապված խնդիրներ ունենալու համար և խնդրել է բուժօգնություն կանչել։ Գրեթե անմիջապես հետո նա սկսել է ուժեղ հազ ունենալ և սկսել է խեղդվել։ Նրան ջուր են տվել, սակայն նորմալ շնչառությունը չի վերականգնվել։
Բաշար ալ-Ասադի վիճակի մասին օպերատիվ կերպով զեկուցվել է Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչներին։ Մինչ բժիշկները Ասադին առաջին օգնություն էին ցույց տալիս, հրաման է ստացվել Սիրիայի նախկին առաջնորդին բուժել տանը։