կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-16 16:34
Աշխարհ

Պոմպեոն կրկին որոշել է Բեռլին այցելել

Պոմպեոն կրկին որոշել է Բեռլին այցելել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծրագրում է մայիսի վերջին այցելել Գերմանիա: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը. տեղեկացնում է Газета.ру-ն:

Նրա խոսքով` Պոմպեոն Բեռլին կժամանի մայիսի 31-ին: Մաասը նաև հավելել է, որ դա Պոմպեոյի առաջին պաշտոնական այցը կլինի Գերմանիա:

Ի դեպ, օրեր առաջ Պոմպեոյի` Գերմանիան նախատեսված այցը չեղարկվել էր: