|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով հունիսի 16-17-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։
Այցելության ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամմերթի, ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի, կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։
Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-գերմանական գործընկերության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: