կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 15:28
Քաղաքական

ՀՀ-ում անցյալ տարի իշխանություն փոխվեց, և այդ ամբողջ գործընթացի ժամանակ ամենակարևորագույն հարցը՝ Արցախի խնդիրը, չի շոշափվել. Ստեփան Դանիելյան

ՀՀ-ում անցյալ տարի իշխանություն փոխվեց, և այդ ամբողջ գործընթացի ժամանակ ամենակարևորագույն հարցը՝ Արցախի խնդիրը,  չի շոշափվել. Ստեփան Դանիելյան

Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր խոսքը սկսեց հետևյալ հարցադրումով՝ ինչո՞ւ ենք այստեղ հավաքվել և, ժամանակ ծախսելով, քննարկում Արցախի հարցը, թե ՀՀ-ի հետ ինչ պիտի արվի: 

«Եթե Արցախի և ՀՀ-ի հարաբերություններն են թեման, ապա դա քաղաքականություն է, և այդ հարցով պետք է զբաղվեն քաղաքական կուսակցությունները: Եթե միջպետական համաձայնագրեր պիտի կնքվեն, ապա դրանով զբաղվում են կառավարությունները: Ի՞նչն է մեզ այստեղ բերել, փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ ենք այստեղ հավաքվել, ի՞նչն է փոխվել ՀՀ-ում: ՀՀ-ում 20 տարուց ավելի կառավարություններ, իշխանություններ են կազմավորվել, որոնց հիմնական խնդիրը եղել է Արցախի հարցը, քանի որ դա և՛ տնտեսություն է, և՛ անվտանգություն և ամեն ինչ, որից բխում են մնացած բոլոր հարցերը: Առաջին անգամ ՀՀ-ում անցյալ տարի ժողովրդի ընդվզման շնորհիվ իշխանություն է փոխվել, և այդ ամբողջ գործընթացում ամենակարևորագույն հարցը չի շոշափվել: Ձևավորվել է նոր կառավարություն, որը լեգիտիմ է, ստացել է ժողովրդի լեգիտիմությունը կոռուպցիայի դեմ պայքարելու, բնապահպանական հարցերում, չի խոսվել մեկ հարցի մասին՝ Արցախի մասին, որից հետո շատ հետաքրքիր պրոցեսներ գնացին, այն է՝ հայտարարվեց, որ այդ հեղափոխությունն ավելի կարևոր արժեք է, քան Արցախի խնդիրը, Արցախի պատերազմը, երբ հազարավոր զոհեր են եղել, հազարավոր մարդիկ փախստական են դարձել: Սրանից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են, և  ՀՀ ԱԳ նախարարը խոսում է խաղաղության մասին, որից հետո ՀՀ լեգիտիմ վարչապետն ասում է՝ ինձ ուղարկում եք բանակցությունների, բայց դուք ինձ ասե՞լ եք, թե ես ինչ անեմ, և դիմում է հանրությանը: Մենք գիտակցված, թե չգիտակցված հավաքվել ենք վարչապետի այդ կոչին օգնելու. նա ասում է՝ հասարակությո'ւն, ինձ ասեք` ինչ անեմ, և հիմա պատահական չէ, որ այստեղ հանրային ֆորում է, և այն, ինչ հռչակագրում գրել ենք Արցախի և ՀՀ-ի հարաբերությունների հետ կապված, դրանք առաջին հերթին քաղաքական խնդիրներ են, ուստի պետք է լինեն գործողություններ, որոնք պիտի լինեն քաղաքականությունը որոշելուց հետո, քանի որ գործողությունները ևս քաղաքականություն  են: Ուրեմն՝ մենք կօգնենք վարչապետին, որը չի գիտակցում Արցախի հարցով ինչ է պետք անել, այսինքն՝ որպես հանրություն` ձևավորենք քաղաքականություն, տեսլական, դրանից բխող քայլերը և գործողությունները, և մի մարմին ստեղծենք, որը կզբաղվի քաղաքականության մշակմամբ, ինչին կմասնակցեն բոլորը՝ ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում»,- նշեց նա՝ ասելով, որ իրենց Արցախի ֆորումին բերել է իրավիճակն ու իրավիճակի փոփոխությունը: