կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 09:10
Քաղաքական

Այնքան զավեշտալի է, որ ներկուսակցական դիկտատուրայի պայմաններում մի Նիկոլ ինքնակամ ցուցակ է կազմում, իսկ այդ ժամանակ քայլականները Ռուսաստանին մեղադրում են ավտորիտար լինելու մեջ. Ստեփան Դանիելյան

Այնքան զավեշտալի է, որ ներկուսակցական դիկտատուրայի պայմաններում մի Նիկոլ ինքնակամ ցուցակ է կազմում, իսկ այդ ժամանակ քայլականները Ռուսաստանին մեղադրում են ավտորիտար լինելու մեջ. Ստեփան Դանիելյան

Հայաստանում ու Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների են պատրաստվում։ Ռուսաստանում ընտրությունները աշնանն են լինելու, Հայաստանում՝ 20 օրից, սակայն, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում արդեն ակտիվ ու թեժ նախընտրական գործընթացներ են ընթանում՝ կուսակցություններն իրենց նախընտրական ցուցակներն են պատրաստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ցուցակում տեղ զբաղեցնելու հավակնորդները ռեգիոններ են այցելում, ելույթներ են ունենում ու ցուցակներում տեղի համար քվեարկություններ են ընթանում։

Այո, սխալ չեք կարդացել, Ռուսաստանում կուսակցությունները փրայմերիզներ են անցկացնում' ներկուսակցական ընտրություններ են տեղի ունենում։

Ու այնքան զավեշտալի է հնչում, որ ներկուսակցական դիկտատուրայի պայմաններում, մի Նիկոլ ինքնաբուխ ու ինքնակամ ցուցակ է կազմում, իսկ այդ ժամանակ քայլականները Ռուսաստանին մեղադրում են ավտորիտար լինելու մեջ։

Անիմաստ են Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը, մինչեւ որ կուսակցությունների ցուցակների կազմմանը, ռեյտինգային եղանակով, բոլոր կուսակցականները չմասնակցեն' բաց եւ թափանցիկ ընտրությունների միջոցով։ Դա է ամենակարեւոր քաղաքական ռեֆորմը, որը պետք է անել։

2015-ին, երբ կուսակցությունների մասին նոր օրենք էր ընդունվում, ես մենակ էի մնացել, պնդելով, որ օրենքում ներկուսակցական փրայմերիզներ պետք է ամրագրել։ Ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկն ինձ չպաշտպանեց, որովհետեւ բոլորն էլ ավտորիտար կառույցներ են։

Մենք մեզ պետք է բաց աչքերով նայենք, նոր ուրիշներին անուն կպցնենք»։