Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում շատ կարևոր գործընթաց է ընթանում Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հայաստանում շատ կարևոր գործընթաց է ընթանում։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, (նախկինում հաճախ հենց իրավունքներ խախտողները) իրենց ռեսուրսներով ու փորձագիտական կազմով պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրինականության համար, ու շատ լավ են պայքարում։ Պարզ է, պայքարում են իրենց համար։
Նախկին ժողովրդավարներն ու իրավապաշտպանները պայքարում են օրինականության ու սահմանադրականության դեմ՝ հանուն ամբողջատիրության՝ իրենց ամենաթողության։
Եթե այս իրավիճակից հանրությունը ճիշտ եզրակացության հանգի, ապա մենք, որպես հասարակություն, թռիչքային զարգացում կապրենք։
Իսկ եզրակացությունը մեկն է, որին միայն կայացած հասարություններն են ժամանակին հանգել։ Սուտ է "լավ" ու "վատ" մարդկանց թեզը, տուր իշխանություն "լավ" մարդուն, ու կպարզվի նրա գիշատիչ էությունը ու դրա համար պետությունները, կառավարման համակարգերը կառուցվում են մարդու վատը լինելու կանխավարկածի հիման վրա, այսինքն հարաբերությունների հիմքն օրինականությունն է ու փոխզսպման մեխանիզմները։ Կարճ ասած, մարդկանց տուր իշխանություն, բայց ճիպոտը ձեռքդ պահիր։
Այ այս սկզբունքներն են ներկայիս իշխանությունը՝ նախկին ժողովրդավարները, ոչնչացնում, իսկ նախկին հակաժողովրդավարները՝ պաշտպանում։
Կեցությունն է որոշում գիտակցությունը»,- գրել է նա։