Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 8-10-ը Բրյուսելում գտնված հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ՀՀԿ-ական անդամներ Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին այցի արդյունքները:
Ամեն ինչ, ինչպեսեւ սպասվում էր, հրաշալի է անցել: Yerkir.am-ը պատգամավորներից հետաքրքրվեց, թե արդյո՞ք եվրոպացի բարեկամների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ամիսներ առաջ Բրյուսելում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունը, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»:
Պարզվում է` եվրոպացիներն այս թեման չեն շոշափել, թեեւ երկրի երկրորդ ուժն է այդ հայտարարությունն արել: Համենայն դեպս, այդպես շտապեցին հավաստիացնել ՀՀԿ-ական պատգամավորները: «Քանի որ այցը պաշտոնական էր, այլ ոչ թե կուսակցական, քննարկվել են միայն պաշտոնական նշանակության խնդիրներ: ՀՀ օրակարգում եւ որեւէ կուսակցության օրակարգում առկա խնդիրներ քննարկման չեն արժանացել, բնականաբար, անդրադարձ չի եղել նաեւ Ձեր բարձրացրած հարցին»,- հայտարարեց Արտակ Զաքարյանը:
Ի դեպ, մեր հարցին է, թե` ինչո՞ւ անձամբ Հովիկ Աբրահամյանը չամփոփեց նիստի արդյունքները, ինչի մասին մեզ հետ զրույցում ակնարկել էր պատվիրակության մեկ այլ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Զաքարյանը պատասխանեց, որ իրենք բոլոր լիազորություններն ունեն` ամփոփելու այցը: