|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե սեպտեմբերին 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը նշել է, որ Անվտանգության խորհրդի նիստում նման հարց չէր կարող քննարկվել: «Հստակ սահմանված է, թե անվտանգության խորհրդի նիստում ինչի մասին պիտի խոսվի, և կա հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ չի շոշափվել»,- ասել է նա: