|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ, ի տարբերություն Կրեմլի կայքի, Սպիտակ տան կայքում նշվում է, որ զրույցը կայացել է Պուտինի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում Պուտինը խոսել է Կիևում ծայրահեղականների շարունակվող գործողությունների մասին և դիտարկել իրավիճակի կայունացմանն ուղղված` միջազգային հանրության հնարավոր քայլերը։ Կողմերը պայմանավորվել են նաև Քերիի և Լավրովի առաջիկա հանդիպման մասին։
Պուտինը նաև Օբամայի ուշադրութունն է հրավիրել Մերձդնեստրի փաստացի արտաքին շրջափակման վրա և ընդգծել, որ ՌԴ-ն հանդես է գալիս այդ խնդրի արդարացի և ամբողջական կարգավորման օգտին: