կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 15:39
Քաղաքական

Եթե աշնանը ընտրություններ լինեն, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն խորհրդարանում կհայտնվեն. քաղաքագետ

Եթե աշնանը ընտրություններ լինեն, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն խորհրդարանում կհայտնվեն. քաղաքագետ

Քաղաքական օրակարգի բացակայության խնդիր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չէ, որ ունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

Նրա համոզմամբ` արտահերթ ընտրություններից ու նոր խորհրդարան ձևավորելուց հետո թվում էր, թե Ազգային ժողովում ներկայացված ուժերը բավական ակտիվ ու արդյունավետ գործունեություն պետք է իրականացնեն ու փորձեն այլընտրանք դառնալ:

«Շատերն այսօր արդեն քննադատում են վարչապետին ու նրա գլխավորած ուժին, բայց մտածում են` եթե ՔՊ-ն չլինի իշխանության, ապա ո՞վ է լինելու: Մարդիկ չեն տեսնում այն այլընտրանքը, որ ասեն` դեմ ենք ներկա իշխանություններին և պաշտպանում ենք, օրինակ, ԼՀԿ-ին կամ ԲՀԿ-ին: Ասեմ, որ ԼՀԿ-ի վարկանիշն այս պահին ավելի արագ է անկում ապրում, քանի ԲՀԿ-ինը, մինչդեռ նախորդ տարի հակառակ պատկերն էր»,- մեկնաբանեց քաղտեխնոլոգը` հստակեցնելով` ԲՀԿ-ն ոչ թե գրագետ ու համակարգված է աշխատում, այլ քաղաքական ուժերի ոչինչ չանելու ֆոնին նրա մի աննշան քայլն էլ երևում է:

Ըստ Բադալյանի` եթե որոշ ժամանակ անց, օրինակ` այս տարվա աշնանը, ընտրություններ տեղի ունենան, ապա նախկին իշխող ուժ Հանրապետականն ու Դաշնակցությունը խորհրդարանում կհայտնվեն: «Թեև Հանրապետական կուսակցության մասին մարդիկ ընդհանրապես լսել չեն ուզում, բայց ընդամենը երկու օր առաջ ՀՀԿ-ն դարձավ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության լիիրավ անդամ: Այս հանգամանքը իշխող քաղաքական ուժի պատրությունն է, քանի որ այն ուժը, որն ասոցացվում էր քրեաօլիգարխիկ համակարգի հետ, «հեղափոխությունից» մեկ տարի հետո առանց ռեբրենդինգի կարողացավ վերականգնվել ու որոշակի գործողություններ իրականացնել»,- ասաց քաղտեխնոլոգը: