Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր կողմից ՀՀԿ անդամատոմսերի բաժանումը նորմալ երեւույթ է համարում. դրանով ՀՀԿ-ն իր կյանքում նոր մշակույթ է ձեւավորում:
Անդրադառնալով կոալիցիայի ներսում տեղի ունեցող իրադարձություններին` վարչապետը նշեց, որ հենց ՀՀԿ-ի շուրջն են համախմբված կոալիցիոն գործընկերները, և ՀՀԿ-ն իր այդ դիրքը ոչ միայն պահպանելու է, այլ նաև զարգացնելու է։ «Երբ մենք փետրվարին ստորագրեցինք հուշագիրը, մենք կոալիցիոն գործընկերների հետ այդ սկզբունքը հստակ ֆիքսել ենք՝ մենք համախմբած են ՀՀ նախագահի շուրջ և քաղաքական դաշտում մեր կշռի ավելացնելը չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել։ Բոլորի համար ակնհայտ է, որ այդպես էլ լինելու է, որ ՀՀԿ-ն է այն առանցքը, որի շուրջ ձևավորվելու է նոր քաղաքական դաշտ, իսկ այն կուսակցությունները, որոնք մեզ հետ կհամագործակցեն, կշահեն դրանից, որոնք չեն համագործակցի, դա իրենց գործն է»,- ասաց վարչապետը։
Նա նաեւ զգուշացրեց. բոլոր նրանք, ովքեր լուրեր են տարածում ՀՀԿ-ի մասին, սխալ են գնահատում այս կուսակցության հնարավորությունները։ «Ինչպես ՀՀ նախագահն էր նշում, մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար, ովքեր կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրված տաշտակի առջև»,- ասաց Տիգրան Սարգսյանը, իսկ դիտարկմանը, թե այդ «կոտրած տաշտակը» ԲՀԿ-ի՞ն էր ուղղված, Տ. Սարգսյանը կատակեց. «Ես կարծում եմ` նոր առիթ եմ ձեզ տալիս տասնյակ հոդվածներ գրելու համար»։