Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողները նիստին մասնակցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, արդյո՞ք աննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ի հետ ոչ ոք նման հարց չի քննարկել, ուստի իմաստ չունի նման հարց քննարկել ՀՀԿ ԳՄ նիստում: Ըստ Գալուստ Սահակյանի, եթե վարչապետը գա ու ցանանա իրենց հետ այդ թեմայով հարց քննարկել, իրենք էլ կհավաքվեն ու կքննարկեն այդ հարցը:
Նա նշեց, որ նիստում քննարկել են երկրի ներքաղաքական վիճակը: «Իմ անձնական կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը սխալ է»,- ասաց Գալուստ Սահակյանը` չցանկանալով բացատրել, թե ինչու է այդպես կարծում:
Նա նշեց, որ եթե տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ, ՀՀԿ-ն կմասնակցի: «Ինչքան որ ձայն կհավաքենք, այդքան ձայներով էլ կպայքարենք»,- ասաց Գալուստ Սահակյանը: Հարցին, իսկ եթե ՀՀԿ-ն չանցնի՞ անցողիկ շեմը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Նույնիսկ եթե ՀՀԿ-ն չհաղթահարի անցողիկ շեմը, ապա կմնա ամենաարժանապատիվ կուսակցությունը ողջ քաղաքական դաշտում»: Գալուստ Սահակյանի խոսքով` Սերժ Սարգսյանը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է, իսկ ՀՀԿ-ն երբեք չի լուծարվի:
ԱԺ նախկին նախագահը չի կարծում, որ ՀՀԿ-ն պետք է գնա այն ճանապարհով, ինչ ցանկանում է կառավարությունը: