Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե հաջորդ կիրակի լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտաք ձեր ձայնը: Նման հարց է ուղղել քաղաքացիներին «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն՝ հեռախոսային հարցում կատարելով 809 քաղաքացու շրջանում:
Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հարցման մասնակիցների 75 տոկոսը պատասխանել է, որ իր քվեն կտա «Ելք» դաշինքին, 5.3 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքին, ՀՀԿ-ին՝ 3.8 տոկոսը, ոչ մեկին՝ 3.7 տոկսը, ՀՅԴ-ին՝ 1.9 տոկոսը, «Ժառանգությանը»՝ 0.4 տոկոսը, այլ կուսակցությունների՝ 0.7 տոկոսը: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 9.1 տոկոսը:
Մեկ այլ հարցի` ինչպե՞ս են վերաբերվում այն հանգամանքին, որ ՀՀ-ում նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հարցման մասնակիցների 90.7 տոկոսը պատասխանել է դրական, 2.7 տոկոսը՝ բացասական, իսկ 5.6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
«Հետաքրքրվել ենք նաև, թե ինչո՞ւ քաղաքացիներն իրենց ձայնը կտան այս կամ այն կուսակցությանը, և ստացել նման պատկեր. 33.9 տոկոսի խոսքով՝ համակրում է այդ կուսակցության լիդերին, 27.4 տոկոսի՝ իր ձայնը կտա իր նախընտրած կուսակցությանը, քանի որ այն ունակ է լուծել ՀՀ-ի առջև ծառացած հիմնախնդիրները: 20.3 տոկոսի խոսքով՝ ինքը կուսակցության համար կքվեարկի գաղափարախոսության համար, 9.1 տոկոսը կքվեարկի, քանի որ այլընտրանք չի տեսնում, իսկև 8.9 տոկոսի խոսքով էլ՝ իր ձայնը կտա այսինչ կուսակցությանը, քանի որ ծանոթ է նրանց նախընտրական ծրագրին»,- ասաց Նավասարդյանը: