|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների, սակայն համարում են, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միջև: Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է որ ՀՀԿ-ն պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.
«Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ: Մենք պատրաստ ենք քննարկել արտահերթ ընտրության հարցը: Մեզ համար որևէ փակ կամ չքննարկվող հարց` ընտրությունների վերաբերյալ, չկա»,- ասաց նա: