|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն հրաժարվել է այս տարվա աշնանը նախատեսած համագումար անցկացնելու մտքից: Բացի այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերջին շրջանում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այնքան էլ ակտիվ չի զբաղվում կուսակցական հարցերով՝ գերադասելով դրանք վստահել փոխնախագահներին եւ կուսակցության Գործադիր մարմնի անդամներին:
Սերժ Սարգսյանը կուսակցության կենտրոնական գրասենյակ շաբաթը մեկ անգամ է այցելում՝ մասնակցելու Գործադիր մարմնի նիստերին: Նա միայն այդ օրերին է հանդիպում կուսակիցներին, դեմ առ դեմ քննարկումներ անցկացնում նրանց հետ: Մնացած ընթացքում, ինչպես պնդում են մեր աղբյուրները, նա հեռախոսազանգերի միջոցով է կապի մեջ լինում կուսակիցների հետ: Բացի այդ, այս օրերին ՀՀԿ-ից ակտիվորեն շարունակվում է արտահոսքը. մարդիկ զանգվածաբար ՀՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացնում»: