Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վրաստանի կառավարությունը ամեն ջանք գործադրում է աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար ՝ չնայած կորոնավիրուսի առկա սպառնալիքին և տնտեսության վրա դրա բացասական ազդեցությանը. այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան. հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Այսօր մենք լիովին մոբիլիզացված ենք կորոնավիրուսը հաղթահարելու, տնտեսությունը վերականգնելու և առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանգիստ մթնոլորտում անցկացնելու համար», - ասել է Գախարիան Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ընդդիմությունն, իր հերթին, փորձում է օգտագործել երկրի համար կրիտիկական շրջանը իր «նեղ քաղաքական և անձնական հետաքրքրությունների» համար:
Միաժամանակ Վրաստանի վարչապետը անդրադարձել է անցյալ ուրբաթ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի ներման մասին հարցին:
«Ինձ համար շատ դժվար է, երբ այն անձը, ով մասնակցել է խորհրդարանի շենքի վրա հարձակմանը (Օկրուաշվիլին) և այն անձը, ով բյուջեից հափշտակել է 50 միլիոն լարի (Ուգուլավա), արժանանում են ներման միայն այն պատճառով, որ նրանք ընդդիմության գործիչներ են, սակայն բանտարկյալների ներումը նախագահի ամբողջ իրավասության շրջանակներում են», - ասաց Գահարիան:
Նա հավելել է, որ վրաց ժողովուրդը իմաստուն է և իր ճիշտ ընտրությունը կկատարի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում: