Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջնային հարցը, որ թիրախավորում են, ռեյտինգային համակարգի վերացումն է. ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ԸՕ օրենսգրքի փոփոխության շուրջ տարվող քննարկումներին: Ըստ նրա` կան նաև ընտրողների ցուցակի հետ կապված խնդիրներ, ընտրողների նույնականացման համակարգի ներդրման անհրաժեշտություն կա:
Մարուքյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց մոտեցումները բազմիցս ներկայացրել են, և դրանք նորություն չեն:
Խոսելով արտահերթ ընտրություններն աշնանն անցկացնելու մասին՝ նա ասաց, որ Ընտրական օրենսգրքի ընդունման համար լայն կոնսոլիդացիա է պետք, որից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին։ «Պետք է հասնենք համաձայնության, որով մեխանիզմ կունենանք` գործող խորհրդարանը ցրելու համար։ Եթե գանք համաձայնության, աշնանը կարող ենք արտահերթ ընտրություններ անցկացնել», - ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով` իրենք ակնկալում են նաև Քրեական օրենսգրքի փոփոխություններ և որոշ պատիժների խստացում։
Մարուքյանը նաև անհրաժեշտ է համարում «Կուսակցությունների մասին օրենքի» վերանայումը, ինչն ավելի թափանցիկ կդարձնի կուսակցությունների ֆինանսավորման հարցը: «Պետք է պարզ լինի, թե որտեղից են սնվում կուսակցությունները։ Դրանց ֆինանսավորումը չպիտի ստվերային լինի, և միայն իշխանական կուսակցությունները չպետք է ֆինանսավորվեն»,- ասաց նա։