կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-24 12:52
Հասարակություն

Բուժականցի Մուրադ. Նահատակության 25րդ տարելից

Մուրադ Զաքարյանը ծնվել է Կոտայքի մարզի Բուժական գյուղում՝ 1971 թվականին:

1989-91 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

ՀՅԴ Կամավորական ջոկատին անդամագրվելով՝ 1991-ից սկսած մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի (Մեծշեն, Կիրով, Եղցահող), 1992-94-ին Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հետ, որպես դասակի հրամանատար Մարտակերտի, Վարանդայի (Ֆիզուլի), Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար), Կովկասականի (Զանգելան) շրջանների պաշտպանական եւ ազատագրական գործողություններին: 1993-ին վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ:

Զոհվել է 1994թ. մարտի 23-ին  Շուքուրբեյլի գյուղի ուղղությամբ թշնամու կրակակետը ոչնչացման գործողության ժամանակ:

Հետմահու պատգեւատրվել է  Լ.Ղ.Հ. «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ Հ.Հ. «Արիության» մեդալով: