|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Կարծում եմ՝ այս տարվա սեպտեմբերի 21-ին տոնակատարություններն ու մասսայական միջոցառումներն ավելորդ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Այս սեպտեմբերի 21-ն ավելի շուտ ընկալվում է որպես 2020-ի պատերազմում զոհված հայորդիների մահվան տարելից։ Հետագա տարիներին միայն հնարավոր կլինի սեպտ 21-ի հետ կապված մասսայական միջոցառումներ կազմակերպել։ Այս տարի երկրի ղեկավարությունը, քաղաքական էլիտան կարող են ուղերձներ հղել, հեռուստատեսությամբ հայրենասիրական հաղորդումներ կազմակերպել, ֆիլմեր ցույց տալ և այլն»,- գրել է Բագրատյանը։