|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցությունն է հայտնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ որդու նահատակության կապակցությամբ:
Ընկերոջ սիրելի որդին՝ Ավո Պուլուզյանը, մարտնչել է Արցախի հարավային ուղղությամբ: Զոհվելուց հետո նրա մարմինը տևական ժամանակ գտնվել է թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում:
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիներին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
14.01.2020 թ.
Yerkir.am-ի խմբագրակազմը ևս ցավակցում է սիրելի գործընկերոջը՝ «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանին, մաղթում ուժ, կորով և համբերություն: Ավոյի և հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոս նահատակների հիշատակի առջև մշտապես խոնարհվելու են գալիք սերունդները:
