կարևոր
3058 դիտում, 10 ամիս առաջ - 2023-04-20 13:02
Քաղաքական

Տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գրիգոր Գրիգորյանի նահատակության 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գրիգոր Գրիգորյանի նահատակության 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 19-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, նույն համալսարանի ուսանող Գրիգոր Գրիգորյանի նահատակության 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Գրիգոր Գրիգորյանին նվիրված ֆիլմի պրեմիերան, որի ռեժիրսորը Սամվել Թադևոսյանն է։ Այնուհետև ելույթ ունեցան Գրիգոր Գրիգորյանի մարտական ընկեր և ՀՅԴ ՀԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, համալսարանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Հովեյանը։

Գրիգոր Գրիգորյանը զոհվել է Արցախյան գոյամարտում 1993 թվականի ապրիլի 17-ին Շահեն Մեղրյանի և մյուս մարտական ընկերների հետ ուղղաթիռով մարտական առաջադրանք կատարելիս։

Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները, Գրիգորր Գրիգորյանի ընտանիքի անդամները, մարտական ընկերները և համալսարանի ուսանողները։