կարևոր
1429 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-30 13:54
Հասարակություն

Ցեղասպանության 109-րդ տարելից | «Թուրքիան պետք է հաղթահարի այս շեմը»

Ցեղասպանության 109-րդ տարելից | «Թուրքիան պետք է հաղթահարի այս շեմը»

Անատոլիայից (Արևմտյան Հայաստանից-Ակունքի խմբ) հայերի աքսորից անցել է 109 տարի։ Լրագրողներ Նևզաթ Օնարանն ու Բագրատ Էստուկյանը բացատրեցին, թե ինչ պայմաններում է կազմակերպվել Ցեղասպանությունը և ուշադրություն հրավիրեցին առերեսման կարևորության վրա։

Նիսա Սուդե ԴԵՄԻՐԵԼ

Ուղիղ 109 տարի է անցել այն օրից, երբ հազարավոր հայ քաղաքացիներ բռնագաղթի ենթարկվեցին իրենց հողերից։ 109 տարի առաջ այս օրը կրկին արյուն ու կոտորած բերեց դարեր շարունակ միասին ապրած ժողովուրդներին: Հայ լրագրող Բագրատ Էստուկյանի խոսքով, «Ամեն ինչ ներկայացվել է «ընդդեմ թուրքերի» ձևով, և փորձ է արվել ապահովել, որ երկրում բոլորը, ովքեր իրենց թուրք են համարել, մասնակցեն այս հանցագործությանը։ Ինչ ճնշում է մնացել ցեղասպանությունից 109 տարի անց, ցեղասպանությունը պատմություն է անցյալից։ Լրագրող Նևզաթ Օնարանն ու գրող Բագրատ Էստուկյանը մեր թերթին պատմել են ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին։

Բացատրելով, որ Օսմանյան կայսրությունը 1915-ին ազգերի բանտ էր, Նևզաթ Օնարանը հիշեցրեց Ֆրանսիական հեղափոխությունից հետո զարգացած ազգային ապստամբությունները և հայտնեց, որ 1850-ից հետո Օսմանյան կայսրությունը ճգնաժամային տարիներ էր ապրում։ «Գանձարանը սնանկացավ 1875 թ.։ Հայկական հարցը 1878-ին Բեռլինի պայմանագրով միջազգային դիվանագիտության առարկա էր, և Օսմանյան կայսրությունը ստորագրեց լուծման համար»։

Օնարանն ասաց, որ 1878-ից հետո, ճգնաժամը հաղթահարելու համար, Աբդուլ Համիդը կենտրոնացել է իսլամիստական ​​քաղաքականության վրա՝ կենտրոնի հետ իսլամական ազգերի հարաբերություններն ամրապնդելու համար։ «Մինչև 1923 թվականը և դրանից հետո իսլամիզմն ու թուրքիզմը միմյանց փոխլրացնող քաղաքական գործիքներն էին»,-ասաց նա։

Ուշադրություն հրավիրելով հայկական տարածաշրջանում կազմակերպված համիդիե գնդերի գործողությունների հետևանքների վրա՝ Օնարան ասաց, որ ըստ օսմանյան ընդունած տվյալների՝ կոտորվել է 20 հազար, իսկ եվրոպական աղբյուրների համաձայն՝ 300 հազար հայ։ Հայկական գյուղերն իսլամացվել են, 60-70 հազար օսմանյան հայ քաղաքացիներ փախել են Ռուսահայաստան, սպանված ու փախած հայերի ունեցվածքը բռնագրավվել է։

Բացատրելով, որ «Միություն և առաջադիմություն» կոմիտեն 1913 թ․ հեղաշրջումից հետո կենտրոնացել է պանթուրքիստական քաղաքականության վրա՝ Օնարանը նշեց․ «1914 թ․ սեպտեմբերի 6-ից սկսած՝ հանձնարարվել է ձերբակալել և լիկվիդացնել առաջնորդի կարողություններ ունեցող հայերին»։

Հավելելով, որ «ռասիստ-ազգայնական պատմաբանների» ներկայացրածները «սուտ քամի» են, Օնարանը շեշտեց. «Հայերը պոկվեցին իրենց տներից, ապաստարաններից ու հողերից, ամենուր՝ Վանից մինչև Էդիրնե, և նետվեցին սիրիական անապատը։ Ոչնչացվել է նաև նրա ունեցվածքը։ Թեև դա կոչվում է աքսոր, այն, ինչ իրականում արվեց՝ նրանց իրենց հողերից վռնդել էր»։

Օնարանը հարցնելով «ի՞նչ է սեփական հողից վտարելը ու սեփականությունը ոչնչացնելը, եթե ոչ ցեղը կոտորել», հավելեց, որ բացատրության կարիք ունի այն փաստը, որ ներկայիս երկրի սահմաններում քրիստոնյա և հրեա բնակչության թիվը, որը 1914 թ․ օսմանյան մարդահամարի համաձայն կազմում էր 20 տոկոս, այժմ կազմում է 1 հազարերորդական մասը:

Լրագրող Բագրատ Էստուկյանը խոսեց Ցեղասպանությանը դիմակայելու անհրաժեշտության և ուղիների մասին։ Հիշեցնելով Գերագույն դատարանի որոշումները, ըստ որոնց՝ Ցեղասպանություն արտահայտությունը գտնվում է խոսքի ազատության շրջանակում, Էստուկյանը մատնանշեց, որ այս արտահայտությունն օգտագործողների դեմ այնուամենայնիվ դատական ​​հայցեր են հարուցվում։

Էստուկյանը բացատրեց, որ Թուրքիան խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից, քանի որ այս սահմանումը իրավական պարտավորություններ է պարունակում։ «Սա մի իրավիճակ է, որը Թուրքիայի քաղաքական գործիչներին արտառոցաբար անհանգստացնում է։ Քանզի այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կոտորածը կամ ջարդը՝ ծանր իրավական պատասխանատվության առարկա չեն։ Բայց երբ խոսքը գնում է ցեղասպանության մասին՝ իրավական պարտավորություն է գործում»,- հիշեցրեց նա։

Այդ իսկ պատճառով Էստուկյանն ասաց, որ պետության պաշտոնական դիրքորոշմանն ի նպաստ պատմություն ներկայացնողները մրցավազքի մեջ են՝ ապացուցելու, որ տեղի ունեցածը «ցեղասպանություն չէր» և ավելացրեց. «Նրանք գտնվում են ծայրահեղ զավեշտալի իրավիճակում։ Ստեղծում են «Ամա՜ն, այդպես մի անվանիր դա» զգայունությունը բոլորի նկատմամբ, ովքեր դա անվանում են ցեղասպանություն: Այս զգայունությունը փորձում ապահովել պատիժներով և ազատազրկման միջոցով։ Բայց սա միանշանակ կհաղթահարվի»,- ասաց նա։

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՑ»

Էստուկյանն ընդգծեց, որ պաշտոնական պատմության խոսնակները ջարդերը փորձել են օրինականացնել «Մեզ սպանեցին, մեզ դավաճանեցին» ստերով, և ավելացրեց․ «Ի՞նչ էիք ուզում Բուրսայի, Ստամբուլի, Իզմիրի, Չանաքքալեի, Քյութահիայի հայերից։ Այդ հարցին պատասխան չկա։ Իրականությունն այն է, որ քրիստոնյա ժողովուրդները հայերի հետ միասին դիտվում էին որպես սպառնալիք»,- ասաց նա՝ հավելելով, որ Ցեղասպանության հարցը ամենակարեւոր խնդիրներից մեկն է, որն այսօր Թուրքիան պետք է հաղթահարի։

Էրդողանի ռեժիմը ԵՄ-ին լիիրավ անդամակցության նախաձեռնությունների ընթացքում երկխոսություն է հաստատել ԵՄ-ի հետ. երբ բանակցությունների սեղանը տապալվեց, այնտեղ գտնվող շատ բաներ գետնին ընկան, սակայն, ըստ Էստուկյանի՝ այսօրվա շեմը հանգամանքների ուժով կարելի է հաղթահարել։

https://www.evrensel.net/haber/516680/soykirimin-109-yili-turkiye-bu-esigi-asmali

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net