|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ռուսական Незавсимая газета-ն հոդվածով անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, որում խոսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի սպասվելիք հանդիպման մասին:
«Բաքուն և Երևանը միակարծիք էին այն հարցում, որ բարձր մակարդակով հանդիպումներն իմաստ ունեն այն դեպքում, եթե կողմերը մոտ են հստակության: Հակառակ դեպքում` դա ժամանակի անիմաստ կորուստ է»,- նշում է հոդվածագիրը:
Ըստ նրա` հաշվի առնելով վերոհիշյալը` կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են զիջումների:
Նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանխագահների հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցային սեղանին դեռ դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք Երևանը և Բաքուն պատրաստ են ընդունել մասնակիորեն և սեփական մեկնաբանմամբ:
«Մինչ օրս ադրբեջանական կողմը պնդում էր, որ պետք է տեղի ունենա ծրագրի փուլային իրականացում` ԼՂ-ի կարգավիճակի հարցը հետաձգելով, իսկ Հայաստանը հանդես էր գալիս այդ դրույթների փաթեթային ընդունման օգտին: Փոխվե՞լ է, արդյոք, ինչ-որ բան երկու առաջնորդների դիրքորոշման մեջ, հայտնի չէ, և որոշակի հստակություն կարող է լինել միայն բանակցություններից հետո, որոնք ինքնին օգտակար են: Թեկուզ այն պատճառով, որ Փաշինյան-Ալիև մի քանի հանդիպումներից հետո լարվածությունը շփման գծում նվազել է: Դա ընդունում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարությունում»,- ասվում է հոդվածում: