|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանին հրադադար հաստատել Սև ծովում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Այս նախաձեռնությունն ուղղված է համաշխարհային շուկաներ պարենամթերքի մատակարարումների անվտանգության ապահովմանը։ Այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ պարենային անվտանգության հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովի շրջանակում։
«Մենք պատրաստ ենք հրադադարի և երախտապարտ ենք Հնդկաստանին, Թուրքիային և Եգիպտոսին, որոնք ակտիվ և կարևոր դեր են խաղում Սև ծովում լարվածության թուլացման, ինչպես նաև բանակցային գործընթացում։ Մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին»,- ասել է Սիբիհան։
Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ ռուսական կողմն առաջարկել է, որ Կիևը, որպես համաձայնագրի մաս, ձեռնպահ մնա Ռուսաստանի նավթային ոլորտին հարվածներ հասցնելուց։ Ուկրաինան պատրաստ է քննարկել այդ տարբերակը միայն ավելի լայն համաձայնագրի շրջանակում, որը նախատեսում է դադարեցնել հարձակումները երկու երկրների էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Նախաձեռնությունը քննարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից առևտրային և վառելիքային ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվող փոխադարձ հարձակումների ֆոնին։ Առևտրային նավերի և նավահանգիստների վրա իրականացվող պարբերական հարձակումների պատճառով վերջին ամիսներին Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում նավագնացությունը գրեթե դադարել է։