| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Որոշ լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքու էր մեկնել նավթի համար, հաստատվել է: Այդ հարցը բարձրացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա բանակցությունների ընթացքում. գրում է «Независимая Газета»-ն:
«Բելառուսը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ նավթային ոլորտում երկարաժամկետ հեռանկարով: Դուք առաջին անգամ չէ, որ աջակցել եք մեզ, սակայն դա միանգամյա աջակցություն է եղել: Ես հասկանում եմ, որ նավթ արտադրողը պետք է ռազմավարություն ունենա: Մենք պատրաստ ենք այդ առումով այնքան հեռու գնալ, որքան դա բխում է Ադրբեջանի շահերից»,-ընդգծել է Լուկաշենկոն Բաքվում:
Թե ինչ է Լուկաշենկոյին կոնկրետ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում, սակայն կարելի է եզրակացնել, որ Բաքուն պատրաստ է դիտարկել այդ առաջարկությունները: Դա է վկայում Իլհամ Ալիևի հետևյալ հայտարարությունը. «Մեր փոխգործակցության` հարաբերականորեն նոր ուղղություն է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: Եվ այստեղ նույնպես տրված են համապատասխան ցուցումներ, որպեսզի այդ համագործակցությունը դառնա երկարաժամկետ ու կայուն, քանի որ նավթային օպերացիաների և նավթի արտահանման ոլորտում, իհարկե, հարկավոր են երկարաժամկետ մատակարարումներ»: