|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հատկապես վերջին մեկ ամսում բազմաթիվ դժգոհություններ կան Հայաստանի քաղաքացիներից, որ «Վայլդբերրիզից» գրեթե բոլոր պատվերների դեպքում առկա է ուշացում, իսկ որոշ դեպքերում գնումներն ընդհանրապես չեն հասնում: Քաղաքացիները նշում են, որ պատվեր կատարելուց մի քանի օր անց կատարվում է «թարմացում» պատվերի ուշացման մասին, նշվում է նոր ժամկետ, սակայն այդ ժամկետի ավարտից հետո էլ ստացվում է նոր տեղեկություն, որ առաքումը «ԿԼԻՆԻ ՈՒՇ», ընդ որում՝ այլևս չնշելով որևէ ժամկետ: Հարց տալու դեպքում ստացվում է «ռոբոտի» ստանդարտ պատասխան, որ պատվերն ուշանում է, պատվերը հասնելուն պես կտեղեկացնեն:
Հայաստանում Wildberries-ի տեղական պահեստից պատվերներն առաքվում են բնականոն ռեժիմով։ Այդ ապրանքներն արդեն Հայաստանում են և գնորդներին են առաքվում երկրի ներսում գործող երթուղիներով։
Մենք հասկանում ենք, որ պատվերի ստացման ամսաթիվը կարևոր է գնորդների համար։ Առաքման նախնական ժամկետը նշվում է Wildberries-ի կայքում և հավելվածում՝ նախքան պատվերի հաստատումը։ Պատվերը ձևակերպելուց հետո գնորդներն իրենց անձնական էջում կարող են հետևել առաքանու կարգավիճակին և տեսնել առաքման ժամկետի փոփոխությունները։ Եթե չնախատեսված ուշացման պատճառով գնորդն այլևս չունի ապրանքի կարիքը, նա կարող է չեղարկել պատվերը՝ տվյալ պատվերի համար գործող պայմանների համաձայն»։