|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Վրաստանի հայրենասերների ալյանս» ընդդիմադիր կուսակցության պատվիրակությունը պատրաստվում է երկրորդ անգամ այցելել Մոսկվա: Այցը հնարավոր է կայանա հոկտեմբերի 1-5-ը. գրում է Независимая газета-ն:
Ռուսաստանի մայրաքաղաքում «հայրենասերները» պատրաստվում են հանդիպումներ ունենալ Պետդումայում և Դաշնային խորհրդում, որոնց ընթացքում քննարկելու են Վրաստանի տարածքային ամբողջականության և «Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան» քաղաքական ձևաչափի ստեղծման հետ կապված հարցեր:
Վրաստանում, միևնույն ժամանակ, կուսակցության 17 անդամ հացադուլ է հայտարարել և չի պատրաստվում դադարեցնել այն, մինչև իշխանությունների կողմից իրենց պահանջները չկատարվեն: Իշխանություններին ներկայացված պահանջները, ինչպես ասել է կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին, երեք ուղղությամբ է` սահմանադրական բարեփոխման իրականացում, Մոսկվայի հետ երկխոսության անհապաղ մեկնարկ, «Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան» հանձնաժողովի ստեղծում: