|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման հարց չի դնում։ Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ՀՀ–ն շարունակում է պահպանել կազմակերպության շրջանակում անվտանգության երաշխիքները։ Իսկ Երևանին ձայնի իրավունքից զրկելը ֆինանսական կարգապահության պահանջներով պայմանավորված հարկադրված միջոց էր։
«Կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է, որ երկու տարուց ավելի պարտքի առկայությունը հանգեցնում է ձայնի իրավունքի և քվոտայով նախատեսված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքի սահմանափակման։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարց չի դրվում, և երկիրը պահպանում է հավաքական անվտանգության երաշխիքները»։
ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշում են ընդունել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպությունում պատասխանատու պաշտոնների համար իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից։ Հանդիպման ընթացքում հաստատվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին որոշումը։ Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները պարտքն ամբողջությամբ մարելու դեպքում։