Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական Лента.ру-ն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը` նշելով, որ 2018-ին որոշ փոփոխություններ են նկատվում բանակցային գործընթացում:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մի քանի անգամ առաջարկել են հակամարտության կարգավորման տարբեր տարբերակներ, սակայն դրանցից ոչ մեկը չի արժանացել երկու կողմերի հավանությանը. խոսքով համաձայնում էին, իսկ գործով` շարունակում կրակել: Այդպես շարունակվեց մինչև 2018-ի ավարտը, երբ անհասկանալի պատճառներով կրակոցների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, այնուհետև` ընդհանրապես դադարել: Վերջին 130 օրվա ընթացքում Ղարաբաղում չի զոհվել ոչ մի զինվոր: Այդ ֆոնին մեղմացել է նաև երկու կողմերի հռետորաբանությունը»,- գրում է հեղինակը:
Նշվում է, որ այն մասին, թե ինչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ, կարելի է միայն գուշակել: «Սակայն պարզից էլ պարզ է, որ փակ դռների հետևում քննարկում են ինչ-որ նոր բան, այն, ինչը հետաքրքրել է երկու կողմերին և կարող է մոտեցնել հակամարտության կարգավորումը: Ինչ-որ եզրակացություններ կարելի է անել արդեն հիմա, իսկ ամենակարևոր եզրահանգումն այն է, որ ակհայտ է` Մադրիդյան սկզբունքները հանվել են օրակարգից կամ դրանց ուղղությամբ աշխատանք է տարվել: Նոր սկզբունքները, երևում է, մշակվել են ոչ թե միջնորդների, այլ անմիջապես հակամարտության մասնակիցների կողմից: Նման ակնարկ արեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը` մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունները. «Մեր հանդիպումների հիման վրա մենք սկսում ենք միջնորդների հետ բանակցություններ»:
Սակայն այդ հայտարարությունները չեն տալիս գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ է քննարկվում փակ դռների հետևում: Հաշվի առնելով այն` որքան կարևոր է Ղարաբաղի հարցը Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների համար, դրա լուծման տարբերակները սահմանափակ են: Անգամ փոխադարձ զիջումների գաղափարը կոշտ արձագանքի է արժանանում երկու երկրներում»,- գրում է հոդվածագիրը:
Նշվում է, որ Բաքուն անընդունելի է համարում Ղարաբաղի անկախությունը, իսկ Երևանը չի համաձայնի այն բանին, որ Ղարաբաղը ընդգրկվի Ադրբեջանի կազմում:
«Դրական տեղաշարժերը բանակցություններում կարող են նշանակել, որ Ղարաբաղի անկախությունը և Ադրբեջանի կազմում նրա ընդգրկվելը հանված են օրակարգից: Սակայն այդ դեպքում տեսականորեն մնում է միայն մեկ տարբերակ` տարածքի համատեղ ղեկավարումը: Սակայն խոսքը միայն Երևանի ու Բաքվի մասին չէ, հակամարտությունն ունի երրորդ կողմ` Ղարաբաղը. 1994-ին կրակի դադարեցման պայմանագրի տակ ստորագրել է նաև Ստեփանակերտը:
Մնում է միայն սպասել մանրամասներին, դրանից շատ բան է կախված: Հասկանալի է, որ հայերը վաղը չեն համաձայնի Ադրբեջանի պայմաններին, ինչպես և ադրբեջանցիները չեն գնա նրանց ընդառաջ: Հակամարտության լուծումը թաքնված է փոխզիջումների և զիջելու պատրաստակամության հարթությունում: Կա'մ այդպես կլինի, կա'մ էլ, վաղ թե ուշ, ղարաբաղյան լռությունը նոր պատերազմով կպայթի»,-ասվում է հոդվածում:
Թարգմանությունը` Անի Սահակյանի