Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Газета.ру-ն անդրադարձել է ԼՂՀ ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ գործողությանը, որի արդյունքում Ադրբեջանի կողմից Ղարաբաղում խոցված ռազմական ուղղաթիռից դուրս են բերվել օդաչուների մարմինները:
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:
«Հայկական կողմին հաջողվեց դուրս բերել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները: Թեև Ադրբեջանը պնդում է, որ օդաչուների դիակները դուրս չեն բերվել, և հերքում է հատուկ գործողության անցկացման փաստը:
Միևնույն ժամանակ, Երևանում աճում է դժգոհությունը միջազգային հանրության, ինչպես նաև Մոսկվայի դիրքորոշման նկատմամբ, քանի որ ՌԴ-ն շարունակում է ռազմական համագործակցությունը Բաքվի հետ: Ըստ հայկական կողմի՝ ԵԱՀԿ ՄԽ-ն իրական քայլեր չի ձեռնարկում ԼՂ հակամարտության լուծման համար, իսկ Մոսկվան շարունակում է զենք մատակարարել Բաքվին:
Խոցված ուղղաթիռի հետ կապված հարցերից մեկն այն է, որ ուղղաթիռը խոցվել է ռուսական արտադրության «Իգլա» զենիթային հրթիռով: Ռուսաստանը Հայաստանի ռազմական գործընկերն է, և Մոսկվայի կողմից նման զինատեսակների վաճառքը Բաքվին Երևանում պարզապես չեն հասկանում:
Մինչդեռ Եվրոպան խուսափում է հակամարտող կողմերին զենք վաճառելուց: Այսպես՝ Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային զենք վաճառել, որը Անկարան կարող էր այնուհետև փոխանցել իր դաշնակից Բաքվին:
Հարկ է նաև նշել, որ 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ, և Մոսկվայի ու Բաքվի` նման սերտ ռազմական համագործակցությունը տվյալ պայմաններում էլ ավելի նուրբ թեմա է դառնում...»: