Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Лента.ру-ն «Հայկական ողբերգության 100 տարին» հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Հոդվածը` կրճատումներով, ներկայացնում ենք ստորև:
Ապրիլի 24-ին աշխարհը հիշում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Անկարան նույն օրը նշում էր Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակը: 100-ամյա վաղեմության իրադարձությունները ազդեցին հայ-թուրքական հարաբերությունների զարգացման վրա և ստիպեցին համաշխարհային առաջնորդներին ընտրել Հայաստանի ու Թուրքիայի միջև:
Թեև անցել է 100 տարի, սակայն Ցեղասպանության` համաշխարհային մասշտաբով ճանաչման մասին չենք կարող խոսել: Ցեղասպանությունը մինչ օրս պաշտոնապես ճանաչել են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և մի շարք այլ երկրներ:
Առանձնահատուկ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը: Սենատոր Օբաման 2008-ի ընտրարշավի ժամանակ խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչ օրս չի կատարել խոստումը: Դա կանխատեսելի էր. Թուրքիան շարունակում է ԱՄՆ-ում ընկալվել որպես առանցքային գործընկեր Մերձավոր Արևելքում:
Թուրքիայի՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի դեպքերը նշելու որոշումը բուռն արձագանք գտավ Հայաստանում: Հայկական կողմը հայտարարեց, որ այդ կերպ Թուրքիան ցանկանում է շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Եվ, դատելով ամեն ինչից, ճշմարտության բաժին այստեղ կա: Կողքից նայող մարդը պետք է մի պահ մտածի՝ ինչո՞ւ Թուրքիան որոշեց նշել այդ իրադարձությունները հենց ապրիլի 24-ին, եթե ճակատամարտը տեղի է ունեցել 1915-ի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916-ի հունվար...
Թուրքիայի համար հայերի, հույների, ասորիների ցեղասպանության ճանաչումը բացասական հետևանքներ կունենա: Այսպիսով՝ այս հարցը դեռ հեռու է վերջնական լուծումից:
Ռուսաստանը, սակայն, այդ բանավեճում իր ընտրությունը կատարել է: Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 1995-ի ապրիլի 14-ին: Չնայած «Թուրքական հոսք» նախագծի իրականացմանը՝ նախագահ Պուտինը ընդունել է ՀՀ նախագահ Սարգսյանի՝ ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը: Իսկ Թուրքիա է ուղարկվել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: